211652_close_icon
views-count2097 դիտում article-date 17:57 09-01-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: «Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկա­խության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերա­կանգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետու­թյան ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա­վուն­­քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահով­ման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրար­ժեք աշխատությունները»,-մասնավորապես նշվում է ուղերձում: Նախագահ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր