211652_close_icon
views-count3575 դիտում article-date 13:53 21-08-2016

Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ձեր աստվածահաճո ծառայությամբ Դուք եւ Ձեր սրբազան հովվապետությամբ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ջանադրաբար գործի եք դնում բոլոր հնարավորությունները մեր ժողովրդի հոգեւոր զորացմանն ու վերելքին նեցուկ եւ հենարան լինելու համար` հավատավոր ժողովրդի մեջ հաստատելով արդարամտության, արժանապատվության եւ գթասրտության գաղափարներ, ձեւավորելով հոգեւոր ու բարոյական առողջ մթնոլորտ: Այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր հայրապետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետական հոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին»: Ազգային ժողովի նախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է առողջություն, խաղաղություն եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր