211652_close_icon
views-count2403 դիտում article-date 20:57 09-01-2020

Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկած չկա. նրան նորից կալանավորելու որոշումն աղերս չունի արդարադատության հետ. Արամ Վարդևանյան. Tert.am

Էականն այն է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը ազատ էր արձակվել վերադաս դատական ատյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, որով արձանագրվել էր, որ ընդհանրապես հիմնավոր կասկած չկա այս մարդուն մեղսագրվող արարքներում, ինչը նշանակում է, որ գործ չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/09/vardevanyan/3181057?fbclid=IwAR1yiUOSn7VbMed0Tk1MTvpy2SzkzSP4ArbhKRIWpppq67GNUE0qWkEU2_k]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով, Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին այսօր կրկին կալանավորելու որոշմանը: «Դա նշանակում է, որ առնվազն պետք է քննարկման առարկա դարձնել քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: Պարզապես նույն փաստական հանգամանքների վերաբերյալ նույն իրավիճակի կամ ապացուցողական բազայով իբրև դրվագ են ավելացրել և նորից տարել են դատարան »,-ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարել է Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու մասին Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը: Արամ Վարդևանյանը կոչ արեց հաշվի առնել կալանավորման որոշումը կայացրած դատավոր Գագիկ Պողոսյանի վարկանիշը, իսկ նրա նկատմամբ վստահության վերաբերյալ հարցնել փաստաբաններին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/01/09/vardevanyan/3181057?fbclid=IwAR1yiUOSn7VbMed0Tk1MTvpy2SzkzSP4ArbhKRIWpppq67GNUE0qWkEU2_k]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր