211652_close_icon
views-count134372 դիտում article-date 21:50 09-01-2020

Մինչ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից դուրս գալուց ասում էր, թե ինչ տեսակի հրազեն է «Շմայսերը», Բաղրամյանի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ «Շմայսեր»-ը բերվեց ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանությունը շարունակում է «Զինանոց» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հանրապետության ողջ տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված միջոցառման շրջանակներում ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները հերթական անգամ բնակչության շրջանում անցկացնելով բացատրական աշխատանքներ՝ հասել են արդյունքի։ Այսօր՝ հունվարի 9-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդիկ Նալբանդյանը ոստիկանության Բաղրամյանի բաժին է ներկայացրել և կամավոր հանձնել 9 մմ տրամաչափի «Շմայսեր» տեսակի հրազենին նմանվող ինքնաձիգ՝ իր 2 դատարկ փամփուշտատուփերով։ Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Նալբանդյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք պատկանել են իր հորը՝ Ռաֆիկ Նալբանդյանին, ով 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական մարտերի ժամանակ զոհվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր