2450 դիտում
13:02 10-01-2020
Անգելա Մերկելը կժամանի Մոսկվա. Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներ կլինեն Իրանի ճգնաժամի շուրջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է շաբաթ օրը ժամանել Մոսկվա, որտեղ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներում կենտրոնանալու է Իրանի ճգնաժամի վրա։ Քննարկման առարկա են դառնալու նաեւ ուկրաինական ճգնաժամը, Հյուսիսային հոսք 2-ը եւ այլ հարցեր, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5239048.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Մինչ այդ Պուտինն այցելում է Սիրիա ու հանդիպումներ անցկացնում պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ։ Մերձավոր Արեւելքում իր ներկայությունը խորացնելով՝ Ռուսաստանը փորձում է դեր ստանձնել Իրանի շուրջ հակամարտությունը կանխելու գործում։
Ինչպես վերլուծաբան Էնդրու Ֆոքսոլն է ասում, Իրանը Պուտինին տալիս է որպես խաղաղապահ ներկայանալու հնարավորություն՝ կոծկելու համար խաղաղությունը խախտողի պիտակը։ ՝՝Այդ առումով նրա հետաքրքրությունները համահունչ են Գերմանիայի կանցլեր Մերքելի հետաքրքրությունների հետ, քանի որ երկուսն էլ հավատացած են, որ հարկավոր է պահպանել Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային միջազգային պայմանագիրը եվ ուղիներ գտնել Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ հարաբերությունների հետագա լարումը կասեցնելու համար՛՛, ասում է վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ չնայած 2Օ15 թվականին կնքված միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշմանը, Եվրոպան ու Ռուսաստանը ցանկանում են այն պահել ուժի մեջ։
ԱՄՆ-ը ու Գերմանիան համամիտ չեն Ռուսաստանը Գերմանիային կապող ՝՝Հյուսիսային հոսք 2՛՛ անվանումը կրող գազի խողովակաշարի կառուցման հարցում։ ԱՄՆ-ը նույնիսկ պատժամիջոցներ է սահմանել այդ ծրագրում ներգրավված ընկերությունների համար։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այս խողովակաշարի պատճառով այն կորցնում է ռուսական գազը դեպի Եվրոպա արտահանելու հարցում տարանցիկ երկիր լինելու դերը, ինչի արդյունքում կկորցնի հսկայական գումարներ։
Վերլուծաբանի խոսքերով, Ռուսաստանը հենց դրան էլ ձգտել է անցած մի քանի տարիների ընթացքում՝ բաժանարար գիծ գծել միջատլանտյան հարաբերութուններում։ ՝՝Իսկ ՝՝Հյուսիսային հոսք 2՛՛ նախագիծը Ռուսաստանի համար դառնում է այդ գործը կատարելու անհրաժեշտ գործիք՛՛, ասում է նա։ Այնպես որ, այս գազատարը կդառնա Պուտին-Մերքել հանդիպման գլխավոր հարցերից մեկը։
2Օ14 թվականին Ղրիմի թերակղզին Ռուսաստանի կողմից բռնազավթվելուց հետո Եվրոպական միությունը սկսեց պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի։ Հիմա Միության մի շարք երկրներ, մասնավորապես Իտալիան ու Հունգարիան պահանջում են դադարեցնել այդ պատժամիջոցները։
Սակայն Մերկելը դժվար թե դառնա Եվրոպական միության այն թույլ գործիչը, որը կհամաձայնվեր դադարեցնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները։
Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենալարված այս ժամանակներում Պուտին-Մերկել հանդիպումը լինելու է ուշադրության կենտրոնում Արեւելքից՝ Արեւմուտք, երբ օրակարգում են դրվելու Արեւմուտք-Արեւելք հարաբերությունները։
Նմանատիպ նյութեր
1423 դիտում
09:27 10-05-2015
Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի
1082 դիտում
11:18 19-12-2014
Անգելա Մերկելը հավատում է Պուտինի՝ Ուկրաինայի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն
1156 դիտում
16:50 02-05-2015
Անգելա Մերկելը Մոսկվա կատարելիք այցը պատասխանատու է համարում
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են