Անգելա Մերկելը հավատում է Պուտինի՝ Ուկրաինայի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում ամփոփելով Եվրամիության գագաթաժողովը, հայտնել է, որ հավատում է ՌԴ Նախագահ Վ.Պուտինի՝ Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտության խախաղ կարգավորման պատրաստակամությանը:
Նա ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահն ասում է, որ պետք է ապահովել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ապա պետք է դա բառացիորեն ընդունել:
Նա նաև նշել է, որ Եվրամիությունը չի խանգարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սերտ հարաբերություններին:
Ըստ նրա խոսքերի, Եվրամիության երկրները չեն քննարկել Ուկրաինային զինամթերք և ռազմական օգնություն տրամադրելու մասին հարցը: