211652_close_icon
views-count12678 դիտում article-date 17:46 10-01-2020

Պարզվել է՝ Թաիրով գյուղում 21 հատ ծառերը բենզասղոցով քոքից կտրել ու արմատախիլ է արել հայտնի կուսակցական Սեյրան Ավագյանի 36-ամյա որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ հունվարի 9-ին, ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Թաիրով գյուղում տեղի ունցած ապօրինի ծառահատման վերաբերյալ։ Հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանոթյան գնդապետ Արամ Հովհաննիսյանի հանձարարությամբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ծառահատումները կատարել է Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի բնակիչ՝ 36-ամյա Մարտին Ավագյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նրա կողմից հատվել է 21 ծառ և այդ ամենը նա կատարել է բենզասղոցով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Ավագյանը ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, ՀԺԱՄ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանի տղան է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/09/1144564/]հայտնել [/url]էինք, որ մինչ աշխարհը, այդ թվում՝ Ավստրալիայի բնակչությունը, կենաց-մահու պայքար են տանում անտառային հրդեհների դեմ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել, որպեսզի Հայաստանում «օձն իր պորտով, ղուշն իր թևով» չոչնչացնեն մայր բնությունը, այն է՝ մարդիկ ծառերի սպանդ չիրականացնեն, այս օրերին ինչ-որ անձինք Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Թաիրովում գործող «Վերոնա» ռեստորանային համալիրի հարևանութամբ գտնվող Լեոյի փողոցում ծառերի մի իսկական սպանդ էին իրականացրել: Ծառասպանները քոքից կտրել, իսկ մի քանի ծառեր էլ արմատից պոկել ու շպրտել էին: Նշված վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Նոր տարուց առաջ ծառերը կանգուն էին: Մի քանի օր առաջ տեսանք՝ ավիրել են: Մեր տեղեկություններով՝ ինչ-որ նախկին իշխանության ներկայացուցիչ ծառերը կտրել է ու ախորժակն այնքան է բացվել, որ որոշել է իր քարե պարիսպները ծառերի սպանդի հաշվին առաջ տա: Երևի մտածել է՝ տոն է, մարդիկ չեն տեսնի ու ինքը իր սև գործը կանի»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր