211652_close_icon
views-count63156 դիտում article-date 22:51 11-01-2020

Վանաձորի նորաբաց ֆիզիոթերապիայի կլինիկայի աշխատակիցներն ու Գյումրիից ժամանած բժիշկներն իրենց բարեգործությամբ անակնկալ մատուցեցին այցելուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 11-ին, Վանաձոր քաղաքի Վարդանանց 84/1 հասցեում գործող ֆիզիոթերապայի կլինիկայում բարեգործական հիմունքներով հյուրընկալվել էին Գյումրիից ժամանած ռեաբիլիտացիոն խումբը: Բարեգործությունը նվիրված էր Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին։ Բարձրակարգ և պրոֆեսիոնալ մասնագետները յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերեցին անհատական մոտեցում։ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում կլինիկայի տնօրենը հայտնեց, որ կլինիկան հագեցած է ժամանակակից ֆիզիոթերապևտիկ սարքավորումներով և կատարվում է ցանկացած ֆիզիոթերապևտիկ բուժում, որը Լոռվա մարզում խիստ անհրաժեշտություն էր։ Ֆիզիոթերապիան ծանր վնասվածքներից հետո վերականգնողական շրջանի անբաժան մասն է, ինչպես նաև տարբեր օրգանների խրոնիկական հիվանդությունների կախարդական փայտիկը։ Ֆիզիոթերապիան բարելավում է հենաշարժողական ապարատի շարժունակությունը, մեղմացնում ցավերն ու մկանային կարկամվածությունը, արագացնում ապաքինման գործընթացները և բարձրացնում կյանքի որակը։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր