Ռուսաստանը 1.5 տոննա սնունդ է ուղարկել Հալեպում բնակվող փախստականներին
Ռուսաստանը Սիրիայի Հալեպ նահանգի Շիրան բնակավայրում հերթական օգնությունն է բաժանել։ Ռուս զինվորականները տեղի փախստականներին են փոխանցել 1,5 տոննա սնունդ։
Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ադամ Եվլոևի խոսքով՝ սնունդը նախատեսված է եղել, մասնավորապես, երեխաների, կանանց ու ամենածանր պայմաններում ապրող բնակիչների միջև։
Փախստականներին են փոխանցել ռուսական արտադրության ալյուր, շաքար, բրինձ, խտացրած կաթ և թեյ։