Իրանական հրթիռակոծություններից հետո ԱՄՆ-ի ռազմավարությունը կլինի Իրանին ավելի մեկուսացնելը. ԱՄՆ Պետդեպ
Վաշինգտոնում հայտարարել են, որ դիվանագիտական ու տնտեսական մեթոդներով ավելի են մեկուսացնելու իրանական ռեժիմը։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսին։
Վերջինս Fox News-ի տված հարցազրույցում ասել է. «Շատերն են մեզ հարցնում, թե որն է լինելու Սուլեյմանիի սպանությունից և ԱՄՆ-ի դեմ իրանական հարձակումներից հետո մեր ռազմավարությունը։ Ահա թե որն է լինելու՝ մենք դիվանագիտական ու տնտեսական մեթոդներով մեկուսացնելու ենք իրանական ռեժիմը, քանի դեռ նրանք շարունակում են իրենց ոչ նորմալ պետություն դրսևորել»։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում դրությունը սրվեց այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկյան հրթիռակոծության հետևանքով սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Քուդս» ջոկատի հրամանատար Սուլեյմանին։