211652_close_icon
views-count10632 դիտում article-date 13:48 12-01-2020

Վստահ եմ, որ 2020թ-ի վերջում կունենանք դրական զգալի փոփոխություններ` մահացությունների նվազման առումով. Սիփան Փաշինյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/sipan.pashinyan/posts/3408483262526642]էջում [/url]գրում է. «Մեկ մտածեցի անդրադառնամ քաղաքական «մեծ» անցյալ ունեցող իմ գործնկերներիցս մեկի գրառմանը, կապված բալային համակարգի հետ, մեկ էլ հասկացա, որ անիմաստ է: Միայն մի տեղեկություն հայտնեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, 2018 թ-ին ավտովթարներից Հայաստանում մահացել է մոտ 343 մարդ, այսինքն գրեթե ամեն օր մեկ մարդ մահացել է: Բալային համակարգից հետո գոնե իմ ճանաչած մարդիկ սկսել են շաաատ ավելի ուշադիր և զգուշ վարել ավտոմեքենան: Վստահ եմ, որ 2020թ-ի վերջում կունենանք դրական զգալի փոփոխություններ` մահացությունների նվազման առումով»։

Նմանատիպ նյութեր