Ճապոնացի միլիարդատերը ընկերուհու մրցույթ է հայտարարել՝ Լուսին թռչելու համար
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաէձավան իր սոցցանցերում մրցույթ է հայտարարել աղջիկների համար, որոնք կցանկանային իր հետ միասին Լուսին թռչել, իսկ նման անսովոր ճանապարհորդությունից հետո դառնար իր կյանքի ուղեկիցը:
Ճապոնացին իր նախագիծը անվանել է «մեկը մեկի հետ լուրջ հարաբերությունների խնամախոսություն» և պարզաբանել, որ իր երազանքն է եղել ճանապարհորդել դեպի տիեզերք: