22951 դիտում
23:47 13-01-2020
Հայտնի է՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանն ինչ ապօրինի գործողություններում է կասկածվում
Այսօր՝ հունվարի 13-ին, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ, կալանավորված Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանը [url=https://news.am/arm/news/554239.html?fbclid=IwAR3GnEq6mO7qL6A2zQZ17X0EH2boUAzlbONw7O-6lNogppVmdvZfC8HRmI0]News.am[/url]-ի թղթակցի հարցին պատասխանել էր, որ Գ. Լոռեցյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Գևորգ Լոռեցյանը հանդիսանալով գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ նշանակված լինելով նաև ՀՀ Կառավարության 2019թ. օգոստոսի 29-ին թիվ 1138-ն որոշմամբ հատկացված միջոցների հաշիվն ուսումնական հաստատությունների համար գնանշան հարցման ընթացակարգով մարզական գույքի գնման գործնթաց իրականացնելու նպատակավ ստեղծած գնահատող հանձնաժողովի նախագահ, 2019թ. հոկտեմբերին ընդունել է «Լուառ» և «Էլիտ սպորտ» ՍՊԸ-ների սեփականատեր՝ Հրաչիկ Քանանյանի առաջարկը՝ վերջինիս օգտին գործողություններ կատարելու, այն է հայտարարված մրցույթում հիշյալ ընկերությունների հաղթանակ ապահովելու համար, հատկացված գումարի 19-25 տոկոսի չափով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին:
Դրանից հետո Գ.Լոռեցյանը շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հայտարարված մրցույթում «Լուառ» և «Էլիտ սպորտ» ՍՊԸ-ների հաղթանակն ապահովելու նպատակով, օգտագործելով կազմակերպական-տնօրինչական գործառությներ իրականացնող լիազորությունները, նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական համագործակցության բաժնի պետ՝ Լյովա Վարդանյանին հանձնարարվել է պետական կարիքների համար հայտարարվող մրցույթների տեխնիկական բնութագիրը պահանջները և մյուս մասնակիցների գնային առաջարկները նախապես ծանոթացնել Հրաչիկ Քանանյանին, որի պայմաններում վերջինիս մրցույթներին ներկայացրել է առավել ծանր գնային առաջարկներ և ճանաչվել հաղթող:
Արդյունքում Գ. Լոռեցյանի գործողությունների հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խաթարվել է նորաստեղծ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նաախարարության բնականոն գործունեությունը և պետական գնումների գործընթացը, խախտվել են դրան մասնակցող կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գ. Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2491 դիտում
11:22 11-06-2019
Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
1195 դիտում
19:40 25-08-2023
Դանիել Դանիելյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր