211652_close_icon
views-count2491 դիտում article-date 11:22 11-06-2019

Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:

Նմանատիպ նյութեր