211652_close_icon
views-count6841 դիտում article-date 15:48 14-01-2020

Աչաջրի «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով

Մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Աչաջրի «Առողջության կենտրոնի» աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի զարգացման հետ կապված հարցեր։ Ինչպես Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, մարզպետն իր խոսքում նշել է, որ «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով։ «Հայաստանում բժշկական ծառայությունները պետք է լինեն բարձր ստանդարտների համապատասխան՝ որակյալ և ապահով։ Ներդրվող ստանդարտների շնորհիվ այս հաստատությունն էլ ավելի պետք է ուժեղանա։ Հնարավոր փոփոխությունների արդյունքում որևէ աշխատող առանց աշխատանք չի մնա»,- ասել է Հայկ Չոբանյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր