211652_close_icon
views-count6105 դիտում article-date 20:42 25-01-2020

Նունե Ավանեսյան. Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու համար դրամահավաք է սկսվել

Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու նպատակով դրամահավաք է սկսվել։ Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/01/25/Avanesyan/3193786?fbclid=IwAR1_aB9AbMgqpcxPw-b2zNNuE37TdURBTyMaFkrjLwkX_gcOT7m6gouyqTc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը։ Նա հայտնեց, որ դրամահավաքի նախաձեռնությունն իրենն է. «Սկսել և մինչև վերջ տանելու եմ, և եթե այսօրվա իշխանությունը պետականամետ մտածողություն ունի, ապա Աչաջուր համայնքի ծննդաբերական բաժանմունքը չպետք է փակվի»։ Հարցին, թե արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարարությունը տեղյակ է դրամահավաքի մասին և ինչպես է արձագանքել՝ Ավանեսյանը պատասխանեց. «Ինձ համար միևնույն է՝ նախարարը տեղյակ է դրամահավաքից, թե ոչ»,- ասաց նա և նախարարին կոչ արեց, որպեսզի ինքն միանա ։ «ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը՝ Արսեն Թորոսյանը, բազմիցս հայտարարել է, որ իրեն սպասարկող «Պրադո» մեքենան թանկարժեք չէ և շատ այլ թանկարժեք մեքենաներ ունի։ Խորհուրդ եմ տալիս նրան վաճառել «Պրադոն» և գումարը հանգանակել Աչաջրի ծննդաբերական բաժանմունքին»,– ասաց Նունե Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել, ըստ որի ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, ինչի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատուները պետք է լուծարվեն։

Նմանատիպ նյութեր