3238 դիտում
16:47 15-01-2020
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան կենտրոնի նախաձեռնությամբ Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել դասագրքերի հանձնման հանդիսավոր արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 14-ին Երևանում «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ Սևանի Վ. Կարապետյանի անվ. թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասագրքերի հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Սևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Անահիտ Հովհաննիսյանը, Սևան քաղաքի ավագանու անդամ Արթուր Մելքոնյանն ու Անի Անտոնյանը:
Վ. Կարապետյանի անվ. թիվ 3 հիմնական դպրոցը միակն է Սևանում, որտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ: Տնօրեն Լուսինե Հովհաննիսյանի խոսքերով՝ ռուսերեն լեզվով դասագրքերի բացակայությունը մեծ խնդիր է հանդիսանում հաստատության համար, և նման նախագծերը խիստ կարևոր են երեխաների ու նրանց ծնողների համար, ովքեր դժվարանում են անհրաժեշտ գրականություն ձեռք բերել:
Նշանակալի օրվա առիթով դպրոցի աշակերտները փոքրիկ միջոցառում էին պատրաստել, որի ընթացքում ուսուցիչներն ու երեխաները շնորհակալություն հայտնեցին «Դոմ Մոսկվի» կենտրոնին` կրթական գործընթացը կազմակերպելու գործում ցուցաբերած աջակցության համար:
Իր հերթին` «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, կարևորելով ռուսերեն լեզվով կրթության բարելավման հարցը, նշեց, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել մշակութային և կրթական տարաբնույթ ծրագրեր՝ հույս հայտնելով, որ ապագայում դպրոցի սաներն իրենց ներդրումը կունենան կենտրոնի գործունեության մեջ:
Ծրագրի շրջանակներում «Դոմ Մոսկվի» կենտրոնը գրքեր է հանձնել Երևանի և մարզերի մի շարք դպրոցներին: Կազմակերպիչները լիահույս են, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»