2124 դիտում
15:16 16-01-2020
Գրականությունը մատչելի կդառնա կույրերի համար. Հայաստանը կմիանա Մարաքեշի պայմանագրին
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագրին միանալու հարցին:
Հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ` Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ միջազգային գրականության միայն երկու տոկոսն է հասանելի կույրերին կամ տեսողության որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Նշենք, որ 2013 թվականի հունիսի 27-ին Մարաքեշում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ընդունվել է «Կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը:
Պայմանագրի ընդունումը նպատակ ունի ապահովելու կույրերի, տեսողությունից հաշմանդամ կամ ընթերցողության այլ դժվարություններ ունեցող անձանց համար ստեղծագործությունների հասանելի ձևաչափով օրինակների մատչելիությունը:
Մարաքեշի պայմանագրով հնարավորություն է տրվում`
1. շահառուներին օգտվելու ստեղծագործություններից հասարակության մյուս անդամների հետ հավասարապես,
2. շահառուներին ապահովելու հասանելի ձևաչափով կրթական նյութերի մատչելիությունը,
3. շահառուների մասնակցությունն ու ներգրավվածությունը մշակութային և սոցիալական կյանքին:
Փոխնախարարը նշեց, որ եթե Հայաստանը միանում է այս պայմանագրին, ապա եթե որեւէ շահույթ չհետապնդող կազմակերպություն ցանկանում է կույրերի համար գիրք հրատարակել, ապա նա պարտավոր չի լինի որևէ վճար իրականացնել սեփականատիրոջը կամ հեղինակին: «Այս պայմանագիրը թույլ է տալիս առանց հեղինակի սեփականության իրավունքի թույլտվության, համապատասխան գործողությունն իրականացնել. «Համաձայնագրի դրույթները տարածվում են նաև գրադարանների վրա»,- ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա ևս մեկ համարձակ քայլ է կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, նրանց սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ. «Գրականության մատչելի դարձնելը չի ենթադրում միայն բրալյան գրքեր, այն ենթադրում է նաև խոսող գրքեր, գունային տարբեր գամմաներով նկարազարդումներ»:
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
16:48 09-01-2020
Հայաստանը կմիանա երգիչների, դերասանների իրավունքներին վերաբերող Պեկինի պայմանագրին
2461 դիտում
19:51 22-09-2019
Զարուհի Բաթոյան. Հուսով եմ, շուտով Շիրազի թանգարանը իսկապես ֆիզիկապես մատչելի կդառնա բոլորի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
1085 դիտում
19:39 21-06-2014
ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ բուժումը կդառնա ավելի մատչելի և որակյալ
Այս բաժնից
523 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը
640 դիտում
21:29 21-10-2024
Նորք-Մարաշում նոր պուրակ են կառուցել ու ծառատունկ արել
754 դիտում
21:04 21-10-2024
Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի դեմ իր ագրեսիվ քաղաքականության հիմքերը․ Տիգրան Աբրահամյան