1757 դիտում
16:48 17-01-2020
Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան
«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո»,- հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Արմենպրեսի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն:
«Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան»,- նշել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ հանդիպման վայրը և ժամանակը դեռևս հստակեցված չեն։ Նա հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որպեսզի նման հանդիպում անցկացվի: Ադրբեջանի արտգործնախարարը հավելել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում:
Նմանատիպ նյութեր
3805 դիտում
16:50 25-10-2019
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով. Աննա Նաղդալյան
5623 դիտում
11:49 23-10-2020
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպումների ժամերը
9620 դիտում
22:48 31-08-2015
Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի հարցին
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»