Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մահերի շղթան շատ մտահոգիչ է. Հովհաննես Մանուկյան. ArmLur.am
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների շուրջ [url=https://armlur.am/961202/?fbclid=IwAR3kxjzTMhxbjTGxtIUraUWYCf9FH5XAD1te9TYZHIDwjl1iRokiUAyZNfI]ArmLur.am[/url]-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ։
[b]-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ վարկածներ կարող եք առաջ քաշել ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հետ կապված:
[/b]
-Կարծիքս համընկնում է բոլոր ողջամիտ մարդկանց կարծիքին. անձնական և ընտանեկան մեծ ողբերգություն է:
[b]-Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ էր ինքնավնասում անել:
[/b]
-Ես ինձ և մասնագիտությունս բավարար հարգում եմ, որպեսզի դեպքի հանգամանքներին չտիրապետելով թեթևամիտ ենթադրություններ անեմ: Ավելին, հորդորում եմ անձնական այս ողբերգությունից քաղաքական դիվիդենտներ ստանալ փորձող մոլորյալներին բարոյականության վերջին փշուրները չկորցնել. վաղը չեք կարողանալու ձեր երեխաների աչքերին նայել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://armlur.am/961202/?fbclid=IwAR3kxjzTMhxbjTGxtIUraUWYCf9FH5XAD1te9TYZHIDwjl1iRokiUAyZNfI]կայքում[/url]։