Բորիս Ջոնսոնը մեղադրել է Թուրքիային և Ռուսաստանին Լիբիայում քաոս ստեղծելու մեջ
Լիբիայի հարցով Բեռլինում ընթացող գագաթնաժողովի շրջանակում երկկողմանի բանակցությունների ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սոլսբերիում Սկրիպալներին թունավորելու մեջ, հաղորդում է Daily Mail-ը:
«Մեծ Բրիտանիայի վարչապետը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ երկրների միջև հարաբերությունները կարգավորելու հեռանկարներ չեն լինի, քանի դեռ Մոսկվան չի դադարել խափանել մեր քաղաքացիների անվտանգությունն ու կոլեկտիվ անվտանգությունը»,- նշում է պարբերականը:
Կողմերը նաև քննարկել են Լիբիայում հակամարտության կարգավորումը, ինչի կապակցությամբ Ջոնսոնը մեղադրել է Ռուսաստանին և Թուրքիային երկրում քաոս տարածելու մեջ, նշում է պարբերականը: