2003 դիտում
12:24 20-01-2020
ԼՀԿ-ն կանխատեսեց Սուրեն Գրիգորյանի պայծառ ապագան. վերջինս կսպասի ընդդիմադրի կանխատեսման իրականացման
ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի համար պայծառ ապագայի կանխատեսմամբ:
«[url=https://armenpress.am/arm/news/1001905.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի խորհրդարանի նիստում Էդմոն Մարուքյանը նման կանխատեսում արեց այն բանից հետո, երբ Գրիգորյանը կոչ արեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի կողմից ներկայացված և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած օրենքների նախագծերին:
«Քիչ առաջ մերժվեց ԼՀԿ-ի կողմից ներկայացված չորս նախագիծ: Եթե երեք նախագծերի հետ կապված կարող եմ ասել, որ դուք մեկ այլ փիլիսոփայություն ունեք, երևի, և այլ կերպ եք ցանկանում այդ խնդիրները լուծել, ապա ոչ մի կերպ չեմ հասկանում Սահմանադրական դատարանի որոշման իմպլեմենտացիայի նախագիծը մերժելը: Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ ասել, որ ձեզ իրապես մեծ ապագա է սպասում, որովհետև այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դուք ներդնում եք մեր նախագծերը մերժելիս,... ուղղակի ապշած եմ: Ասում եք՝ այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք»,- ասաց Մարուքյանը:
Սուրեն Գրիգորյանն ի պատասխան հույս հայտնեց, որ ընդդիմության այս կանխատեսումն իրականություն կդառնա:
«Ես անընդհատ հիշում եմ, որ ընդդիմությունը խոսում է, թե իշխանության վիճակը վատ է, և այս ամսին կտեսնեք, թե ինչ է լինելու: Հոկտեմբերն էր, հիմա, կարծես, մայիս է տեղափոխվել, եթե չեմ սխալվում: Ես հուսով եմ, որ, գոնե, իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ կլինեն, որովհետև նախորդ մասով հաստատ սխալ է: Շնորհակալ եմ նման կանխատեսման համար, պարոն Մարուքյան»,- ասաց Գրիգորյանը:
Հունվարի 20-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված է 43 հարց:
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
09:58 09-05-2015
Մայիսի 9-ի պանծալի խորհուրդը դիմավորում ենք ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով. Գարեգին վեհափառ
1540 դիտում
17:38 09-04-2014
Թուրքիայի գլխավոր ընդդիմադրի վրա հարձակվողը Էրդողանի կուսակցություն անդամ է
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»