6865 դիտում
23:42 22-01-2020
Տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը
Արցախյան պատերազմի ժամանակ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ղեկավարել է թիկունքի աշխատանքները և եղել տարբեր ստորաբաժանումների հրամանատար Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում:
Ալեքսանյանը մի քանի անգամ ծանր վիրավորվել է, արժանացել է Հայաստանի և Արցախի բարձրագույն ռազմական պարգևների:
Պատերազմից հետո նրան հանձնարարվեց կազմավորել Հայաստանում «Կարմիր բերետներ» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման գլխավոր վարչությունը:
Ամարասի Արթուրի հերոսության մասին գրվել են գրքեր, ակնարկներ ու պատմություններ, նկարահանվել են մի քանի ֆիլմեր, սակայն այդ բոլորն արվել է առանց նրա մասնակցության և ոչ նրա պատմածներով:
Վերջապես ընկերների ու զինակիցների խնդրանքով Ալեքսանյանը որոշեց ինքը գրել իր հուշերը՝ բացահայտելով բոլոր մանրամասները, [url=https://www.facebook.com/events/2454618294853732/]ներկայացնելով [/url]Արցախի հերոսական ժողովրդի՝ հանուն ինքնորոշման և մայր Հայաստանին վերամիավորվելու սկսած Ղարաբաղյան շարժման գաղտնիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4287 դիտում
20:07 19-08-2016
Տեղի կունենա ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդեսը
2476 դիտում
17:42 21-01-2022
Տեղի կունենա «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
484 դիտում
10:21 19-10-2024
Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին
685 դիտում
10:05 19-10-2024
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
730 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար