211652_close_icon
views-count2019 դիտում article-date 13:24 23-01-2020

ԱԺ-ն ընդունել է բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1002331.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 111 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով: Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա, մասնավորապես, նշել էր՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:

Նմանատիպ նյութեր