211652_close_icon
views-count3249 դիտում article-date 17:28 23-01-2020

Ձեր փնթի մտքերը, ստերը հանրության մեջ տարածելու պատասխանը դուք տալու եք

Հանրապաետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է. ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր տված հարցազրույցում անրադարձ է կատարել Սերժ Սարգսյանին և իրենց թիմին հարիր պոպուլիստ գաղափարախոսությամբ ակնարկել,թե իբր«Սերժ Սարգսյանը հայտարարել է հողեր հանձնելու մասին»: Իշխանության եկած ակտիվիստը ունի ամնեզիա,մինչև առավոտյան մեղրաջրին անցնելը ես կթարմացնեմ քո հիշողությունը: Նախ Սերժ Սարգսյանը իր ցանկացած ելույթներում լինի դա միջազգային հարթակ թե մեր պետության ներսում նա բազմիցս կրկնել է,որ`Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:Վերջին հայտարարությունը եղավ Զագրեբում,երբ ձեր սիրելի կիրթ ալիևին հասցրեց բերթական ապտակը,որից դու և քո քաղաքական թիմակիցներդ ուղղակի հղի մնացիք: Լուկաշենկոյի արած հայտարարությունը,որի տեսաերիզը տեղադրված է համացանցում,որում նա ասում է` Սերժ, տուր այդ 5 շրջանները: Որն է դրանք չվերադարձնելու պատճառը, չէ որ դրանք դատարկ են: Իսկ Սերժ Սարգսյանը ասել է`ոչ մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում: Լավ կլինի պատմությունից դասեր քաղես և ակնարկներդ ուրիշ հասցե տեղափոխես քանի,որ ԼՏՊ-ն չէ՞ր,որ ասեց տղայե՞ք կարաք մի տվեք էդ հողերը: ՀԳ Ձեր փնթի մտքերը,ստերը հանրության մեջ տարածելու պատասխանը դուք տալու եք իսկ ուղեղիդ ծալքերի բացման առիթով հիշեցնեմ,որ`Սերժ Սարգսյանն է մեր այս երկու պետությունների անվտանգության երաշխավորը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր