2572 դիտում
14:29 24-01-2020
Հաստատվել է տնտեսավարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ տեսչական ստուգումները կարվեն վեց ամիսը մեկ
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է այն տնտեսավարող սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված ստուգումները իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։
Ցանկը՝ կից լուսանկարում:
[img]https://st0.shamshyan.com/editor/0651699001579861453110854.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
3639 դիտում
13:52 01-08-2020
ՊԵԿ. զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»