211652_close_icon
views-count2146 դիտում article-date 17:46 24-01-2020

Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ermenihaber

«ՀԱՄՇԵՆՈւՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/01/24/%D5%93%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/174462?fbclid=IwAR2GrP4Vbr3f7oy3RM9BH17-_v57hqqEnTGaVMchhFzmn8yAkDkhnVvz3HY]Ermenihaber.am[/url]-ը: Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին: «Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Լինելով արմատներով Արևմտյան Հայաստանի Մալաթիայի շրջանից, 1894-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ մնացած հայերի ընտանիքից, որպես իր պատմական հայրենիքում ցեղասպանության զոհերի ժառանգ՝ նա, անձնապես ծանոթ է մարդկության դեմ ուղղված այս սարսափելի հանցագործության բոլոր հետևանքների մասին, որը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի և Ամերիկայի բոլոր առաջատար երկրների, Եվրախորհրդարանի, ինչպես նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային եւ կրոնական կազմակերպությունների կողմից»,- նշված է դիմումի մեջ: «ՀԱՄՇԵՆՈւՀԻ» միությունը կոչ է արել բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ իրենց նախաձեռնությանը և իրենց ձայնը տալ Կարո Փայլանին: Նշենք, որ վերոհիշյալ կազմակերպության կողմից Կարո Փայլանն արդեն 2-րդ անգամ է առաջադրվում Նոբելյան մրցանակի: «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միություն կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արևմտյան Հայաստանում՝ Համշենում, 1894-1923 թվականերին իրականացված Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև աշխարհի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:

Նմանատիպ նյութեր