146783 դիտում
22:49 20-09-2017
ԵՊՀ-ի ուսանողի հարցը Կարո Փայլանին իրարանցում է առաջացրել շատերի մոտ
Երևանի պետական համալսարանի ուսանող Սեթ Մուրադյանն իր [url=https://web.facebook.com/profile.php?id=100005366028042&hc_ref=ARQkQMbpguels1_EmBGzvKOANCDHrSxHQtdj1VLmEj1TFoBPcHcFlPP8nBusIjyXjB0&fref=nf]ֆեյսբուքյան էջում [/url]գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
«Իմ հարցը ուղղված պարոն Փայլանին համացանցում բավականին լայն արձագանք գտավ և դարձել է լուրջ քննարկման թեմա: Ոմն բանիմաց ինտերնետային քաղաքագետները բացասական կերպ ընդունեցին իմ հարցը: Ես քաջ գիտակցում եմ, որ հարգարժան պարոն Փայլանը ի զորու չէր հստակ պատասխանել իմ հարցին, քանզի նա Թուրքիայի պատգամավոր է, և կառավարությանը պատասխան էր պահանջելու նրանից Թուրքիայի շահերից չբխող պատասխանից: Սակայն Գարոն ժառանգել է լուսահոգի Հրանթ Դինկի գործը: Նա գիտեր ինչ կյանք էր նրան սպասվելու, բայց միևնույնն չհրաժարվեց այդ ճանապարհից և սկսեց պայքարել, թեպետ միայնակ էր: Համարձակվեմ հարցնել, իսկ ի՞նչի համար եք պայքարում դուք: Ցեղասպանության խնդիրը ձեզ համար ուղղակի խնդի՞ր է, թե ավելի քան խնդիր: Ձեր պատճառով, հարգարժան քաղաքագետներ, ժամանակին մենք ներքաշվել ենք անիմաստ բանավեճի մեջ, որի հեղինակն է բնականաբար Թուրքիան:
Պարզաբանեմ գրածս. մինչև 1965 թ հայերը թե սփյուռքում, թե Խորհրդային Հայաստանում դուրս էին գալիս փողոց բացականչելով «Հողերը», իսկ հիմա ի՞նչ: Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ճանաչի ցեղասպանությունը: Բացի բարոյական հաղթանակից, մենք ի՞նչ ենք շահում: Ոչի՛նչ: Մենք ներքաշվել ենք անիմաստ բանավեճի դաշտ ի շնորհակալ ձեզ: Թուրքերը ընդունեցին մերժողական կեցվածք, և մենք միամտորեն ավելի քան 50 տարի պայքարում ենք մերժողականության դեմ: Արդյո՞ք մեր խնդիրը մերժողականությունն է: Ամբողջ աշխարհում չկա մի լուրջ քաղաքական գործիչ և պատմաբան, որը հերքում է հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք հարկադրում բոլորին ճանաչել եղած փաստը: Այս դեպքում մենք ոչ թե հարձակվողական քայլ ենք կատարում, այլ պատմության անցկերն ենք լրացնում: Իմ խորին համոզմամբ, սա խայտառակ դիվանագիտական պարտություն է:
Պետք չէ՛ մոռանալ, որ մենք ոչ միայն ցեղասպանվել ենք, այլ նաև հայրենազրկվել: Հուսամ, իմ կարծիքը շատերն են կիսում: Շնորհակալություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2175 դիտում
14:41 20-09-2017
Մենք հպարտությամբ և ուշադրությամբ ենք հետևում ձեր գործունեությանը. Էդուարդ Շարմազանովը՝ Կարո Փայլանին
2143 դիտում
17:46 24-01-2020
Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Ermenihaber
2377 դիտում
15:04 21-02-2021
Պաշտպանել Կարո Փայլանին. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչով է հանդես եկել
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը