2310 դիտում
22:04 24-01-2020
Հեղափոխությունից ավելի քան մեկուկես տարի անց որևէ ենթադրյալ կոռուպցիոների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/01/24/norikyan/3193080?fbclid=IwAR1Dbm-Kd0ymZgAJXT_sfZGe9JZm6YeyZ76Sou6dgYerTG88GSXT4sjZxe4]Tert.am[/url]-ը գրում է. Երկրում քրեածին իրավիճակը սրվել է, և իրավապահ մարմինների քայլերը պետք է առավել վճռական լինեն՝ միտված հանցավորության մակարդակի նվազեցմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Հանրության մեջ ներքին լարվածություն կա, իրավապահ մարմիններն ու առհասարակ դատաիրավական ամբողջ համակարգն էլ արդյունավետ չի աշխատում: Այդ համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն կա, ճգնաժամը հաղթահարված չէ»,- ասել է փաստաբանը:
Ըստ Նորիկյանի՝ իշխանությունները պարտավոր են ամբողջապես բացահայտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների բոլոր շարժառիթներն ու դրդապատճառները, քանի որ այդ գործերում կան մի շարք հանելուկային հանգամանքներ:
«Պետական հեղաշրջման մասին հայտարարությունները տարօրինակ են: Եթե մամուլում նման տեղեկություններ են սպրդում, բարձր մակարդակում հայտարարություններ են արվում, գլխավոր դատախազությունը պետք է քրեական հետապնդում հարուցի: Իրավասու մարմինները պարտավոր են համապատասխան իրավական գործընթաց սկսել: Իրավապահ համակարգը պետք է հստակորեն ասի՝ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ, թե՞ ոչ»,- ասել է փաստաբանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/24/norikyan/3193080?fbclid=IwAR1Dbm-Kd0ymZgAJXT_sfZGe9JZm6YeyZ76Sou6dgYerTG88GSXT4sjZxe4]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
823 դիտում
18:50 24-01-2023
ՊԵԿ-ը պատրաստ է կամովին կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները
Այս բաժնից
715 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին