211652_close_icon
views-count826 դիտում article-date 18:50 24-01-2023

ՊԵԿ-ը պատրաստ է կամովին կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները: Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով: 

Նմանատիպ նյութեր