211652_close_icon
views-count2150 դիտում article-date 14:49 25-01-2020

Մենք հեղաշրջման «ողնաշարը» ջարդել ենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հեղաշրջման փորձի կանխման մասին հայտարարություններին: «[url=https://armenpress.am/arm/news/1002662.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց. «Մենք հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան լինել ուղղակի չի կարող: Ովքեր ուզում են փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք, թե իրենց հետ ինչ է տեղի ունենալու»: Հունվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Հայաստանում հեղաշրջման փորձ է կանխվել:

Նմանատիպ նյութեր