211652_close_icon
views-count4369 դիտում article-date 12:18 26-01-2020

Լուսինե Սահակյանը ավելացրել է Նիկոլ Փաշինյանի 100 փաստերը. 168.am

[url=https://168.am/2020/01/26/1244372.html?fbclid=IwAR3CJ-ChRe5AQKSxaghbgfwFGKnEQ16v99dXxDvSdoueIy6lD0k3d1rHlD4]168.am-[/url]ը գրում է. Փաստաբան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմի անդամ Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ 111. Տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն և անմեղության կանխավարկածն այլևս չի գործում։ Փաստ 112. Վնգստացող, չվնգստացող դատավորներ այլևս պետք չեն, քանի որ վարչապետն այսուհետ նաև դատավոր է և դատավճիռները կայացվում են նրա կողմից։ Փաստ 113. Մամուլի ասուլիսն այսուհետ այն վայրն է, որտեղ հընթացս վարչապետը կորոշի իր հնարավոր քաղաքական հակառակորդների ճակատագրերը։ Փաստ 114. Հայաստանն այնքան թափանցիկ է գործում, որ, եթե մասնգիտական պատիվդ թույլ չի տալիս գաղտնիքներ բացահայտել, ուրեմն դավադիր ես, կամ պետական հեղաշրջման փորձ անող, կամ հիբրիդային ինչ որ բան կազմակերպող։ Փաստ 115. Վարչապետը կարող է խոսել առանց փաստերի, մյուսներդ հլը փորձեք։ Փաստ 116. Հայաստանում այլևս տեղ չունեն բարձրակարգ արվեստը՝ կարգին հաղորդման բոլոր սկեչերը և ռաբիս երգերը չգնահատող և անգիր չանողները։ Փաստ 117. Միջազգային հեղինակավոր կազմակերպություններն այսուհետ հաշվետու պետք է լինեն ՀՀ իշխանություններին։ Փաստ 118. Մեր երկիրը կամաց կամաց գույնզգույն է դառնում, քանի որ պայքար ենք սկսել քրեական ենթամշակույթ կրողների դեմ, որպեսզի սև նասկիի, սև կոշիկի, սև տաբատի, սև վերնաշապիկի, սև դեմքի կուլտուրան վերացնենք։ Փաստ 119. Երևանն ընդլայնվել է, հրապարակված տվյալները, թե առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ է սյլևս անցյալում են և այժմ ծննդկանը Երևանում հիվանդանոց հասնելու համար անցնում է ոչ ավել, ոչ պակաս 26 կմ։ Մի խոսքով փաստերն անթիվ են և բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում տեսնել էս հաջողությունները սև են, փռվելու են ասֆալտին, տրվելու են պատեպատ և կտրվելու են նրանց թաթիկները կամ մատիկները….. ՀԳ. Էդ փաստաբաններն ու լրագրողներն էլ թող բերանները փակեն, սաղ ջարդելու ենք՝ ֆբ ա, փոստ ա, ֆեյքերին ու մեր իրերին էլ քսի ենք տալու, խելոք չմնան մի դավադրություն կազմակերպող էլ իրանք կլինեն։ Էդ դավադրության անունը հընթացս կորոշենք»:

Նմանատիպ նյութեր