Երևանի «Արարատը» 9:0 հաշվով ջախջախել է «Ուլան Բատորին»
Այսօր Երևանի «Արարատը» ընկերական խաղում ջախջախել է «Ուլան Բատորին» 9:0 հաշվով։
Պենտա-տրիկի հեղինակ դարձավ Դավիթ Արշակյանը, դուբլ գրանցեց Իրակլի Լոգուան, մեկական անգամ էլ գոլ խփեցին Իվան Սպիչկան և Ռամազան Իսաևը:
Ուշագրավ է, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» էլ Կիպրոսի Պաֆոս քաղաքում տեղի ունեցած ստուգողական խաղում 9։1 հաշվով հաղթել է Կիպրոսի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ակրիտասին»։