ՌԴ Ուլան-Ուդեում կործանվել է ձկնորսության մեկնող հայտնի գործարարի ուղղաթիռը. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Բուրյատիայի Ուլան-Ուդե քաղաքում Robinson տիպի ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնավոր ուղղաթիռը օդ է բարձրացել Վերխնյայա Բերյոզովկա գյուղից և ընկել Ուլան-Ուդեի հանգստյան տներից մեկի տարածքում:
Ավիավթարի հետևանքով ուղղաթիռում գտնվող 4 հոգին, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, մեկնում էին ձկնորսության, մահացել են:
Նշվում է, որ ուղղաթիռը պատկանում էր «People's Park» զվարճանքների կենտրոնի սեփականատեր Սերգեյ Ռոգովին, ով նույնպես ուղղաթիռում է գտնվել:
Դեպքի վայր է ժամանել նաև Բուրյատիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը, վթարի պատճառները դեռևս պարզված չեն, հարուցված է քրեական գործ: