2498 դիտում
18:36 27-01-2020
Ամենակարևորն անարյուն հանգուցալուծումն էր. Արման Սարգսյանը՝ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին
[url=https://www.tert.am/am/news/2020/01/27/sargsyan/3195254?fbclid=IwAR2LJE_pharQ6hg1K1OxzP94viHZ0w3QnYomcmFYpv_TfrP37gH55OuYrhw]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունից առաջ, լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը անդրադարձավ «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպին։
Սարգսյանը նշեց, որ նախաքննական տվյաներին մանրամասն տեղյակ չէ․ «Կարող եմ ասել, որ այդ պահին դրված ամենակարևոր խնդիրը լուծվեց․ մենք անարյուն հանգուցալուծման ականատես եղանք»։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը այլ մանրամասներ չհայտնեց, սակայն կրկին նշեց, որ նրանց թիվ մեկ խնդիրն առանց զոհերի այդ մարդուն տարածքից դուրս բերելն էր, որը ստացվեց։
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 23-ին անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ էր արձակել: Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ, բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/27/sargsyan/3195254?fbclid=IwAR2LJE_pharQ6hg1K1OxzP94viHZ0w3QnYomcmFYpv_TfrP37gH55OuYrhw]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
13:14 01-11-2014
Սպանությունը երկար տարիներ ձգվող հակամարտության հանգուցալուծումն էր. տեսանյութ
18779 դիտում
10:11 17-10-2020
Հայկական կողմի հաղթանակը լավագույն հանգուցալուծումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
5535 դիտում
14:51 14-02-2018
Ցանկացած բռնություն ընդունելի չէ. Արմեն Սարգսյանը՝ Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի մասին
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
634 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք