2513 դիտում
19:10 30-01-2020
Տեղի է ունեցել Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը. ներկա էր մարզպետ Գնել Սանոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:
Ամփոփմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզի պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզպետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը ներկայացրեց վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:
2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում գրանցվել է 553 արտակարգ դեպք (2018 թ.` 536), որոնց հետևանքով զոհվել է 22 մարդ (2018 թ.` 17), մարմնական վնասվածքներ է ստացել` 86 մարդ (2018 թ.` 59): 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերն աճել են 17-ով:
Գրանցված դեպքերից` 360-ը տեխնածին են, (2018 թ.` 323), որոնց հետևանքով զոհվել է 14 (2018 թ.` 10), վիրավորվել` 60 մարդ (2018 թ.` 57): 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 37 դեպքով:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 201-ը հրդեհի դեպքերն են (2018 թ.՝ 193), հրդեհների թիվը մարզում աճել է 8-ով: Հրդեհների հետևանքով զոհեր չկան՝ տուժել է 3 մարդ (2018 թ.՝ զոհ և վիրավոր չկա): Տեխնածին բնույթի դեպքերից 58-ը ՃՏՊ-ներ են, որոնց հետևանքով զոհվել է 9, տուժել 70 մարդ:
Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքներում իրականացվել են արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես մաքրվել է Գանձակ համայնքով անցնող Գռիձոր գետի հունը, Մեծ Մասրիկ համայնքի Մասրիկ գետի հունը և սելավատարը, Սարուխան համայնքով անցնող Կուկուձոր գետի հունը, ուղղվել է Ճամբարակ համայնքի բնակավայրերով անցնող Գետիկ գետի հունը, մաքրվել են Վարդաձոր Համայնքի սելավատարերը:
Ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները և դրանց տեխնիկական վիճակը: Ներկայումս մարզի ղեկավար կազմի ազդարարումն իրականացվում է հեռախոսային կապով, իսկ բնակչության ազդարարման համար տեղադրված են 41 շչակներ, որոնց մի մասը գտնվում է անսարք վիճակում:
Զեկույցի համաձայն, շչակների քանակն անհրաժեշտ է հասցնել 117-ի, և բոլորը միացնել կենտրոնացված ազդարարման համակարգին: Այս խնդիրները ներառված են մարզի սոցիալ տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում:
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան