3552 դիտում
19:24 30-01-2020
«Ինձ համար մեծագույն պատիվ է ներկայանալ հայ երգով առաջին անգամ հայ հանդիսատեսին՝ արդեն Հայաստանում». Կարեն Հարությունյան
Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ, մոտիվացնում աշխատանքը։
Երգիչ Կարեն Հարությունյանի տարերքը երգն է։ Ծնվել և մեծացել է Բաքվում: Սովորել և ավարտել է տեղի երաժշտական դպրոցը, այնուհետև զորակոչվել բանակ։ 1988թ. ընտանիքով տեղափոխվելով Ղարաբաղ, չերկընչեց։ Այստեղ ևս սկսեց ստեղծագործել։
-Այդ տարիներին բոլորս էլ գիտենք, որ կռիվներ էին, որն էլ ինձ ստեղծագործելու ներշնչման աղբյուր հանդիսացավ։ 1992թ. ես թողարկեցի իմ երգերի առաջին ալբոմը ռուսերեն լեզվով, որը կոչվեց «Я пишу письмо из Карабаха», ապա 1997թ. Երևանում ձայնագրել եմ իմ թվով երկրորդ ալբոմը՝ «Ստեփանակերտ», իսկ արդեն 2003թ. իմ ունկնդիրի դատին հանձնեցի երրորդ ալբոմը, որը կոչվեց «Կոմանդոս»։ Այս երեք ալբոմներում տեղ գտած երգերն իմ հեղինակայինն են։ Երգերն իմ ապրումների, հույզերի, սիրո, որդուս, ինչպես նաև ժամանակին համահունչ՝ պատերազմի, հայրենասիրական երգեր են։ Հայրենասիրական ոգին իմ մեջ կրելով փորձում եմ երգեր հյուսել հայ ժողովրդի, տառապած ու տանջված իմ ժողովրդի, հայրենիքի, Ղարաբաղի մասին։
Ուժ, ստեղծագործական հուր, որն անմասն չմնաց իմ երգերով հանդես գալ ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև արտերկրում՝ Արմավիրում, Անապայում, Ստավրոպոլում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ուրալում, Ուզբեկստանում։
Այնուհետև մեկնել եմ Պյատիգորսկ, որտեղ էլ շարունակեցի երգչի կարիերան, որն օր օրի էլ ավելի մեծ թափով առաջ էր գնում։ Իսկ ես մշտապես փորձում եմ գոհացնել ունկնդիրներս։
Որպես նորություն և հուրախություն բոլորիս, մարտ ամսին հանդես կգամ նոր երգով՝ «Շահումյան», որը կլինի երգի պրեմիերա։
«Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո»- սա ինձ համար մեծագույն պատիվ է ներկայանալ հայ երգով առաջին անգամ հայ հանդիսատեսին արդեն Հայաստանում, որի ընթացքում կերգեմ իմ երգացանկից մի քանի երգ, որոնցից առավել սիրվածն է «Карабах» երգը։ Իսկ հայ հանդիսատեսից էլ ակնկալում եմ, որ էլ ավելի լեցուն լինի դահլիճը, բուռն կերպով մասնակցեն այս գեղեցիկ միջոցառմանը, լսեն հին ու սիրված կատարումները։
Իսկ դեռ առջևում նորությունների տեղատարափ է, որոնց մասին դեռ վաղ է խոսել։
Հ. Գ. Վերջում կրկին անգամ հիշեցնեմ, որ 2020թ. Փետրվարի 23-ին, ժամը 19.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ կանցկացվի «Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո»։ Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը, որոնց արմատները Հայաստանն է և առաջին անգամ են հանդես գալու իրենց կատարումներով մեր երկրում։
[b]Հարցազրույցը՝ ԵՐՎԱՆԴ ՄԱՐԵՅԱՆԻ[/b]
Նմանատիպ նյութեր
4299 դիտում
17:10 01-08-2019
Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ վարչապետից ստանալ նման առաջարկ. Ռոբերտ Ղուկասյան
Այս բաժնից
745 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար