211652_close_icon
views-count42191 դիտում article-date 20:38 30-01-2020

Արտակարգ դեպք Երևանում. ըստ բնակիչների՝ էլեկտրիկների սենյակում առաջացած խոշոր հրդեհից առաջ գողացել են հաշվիչների բանալիները, պատերին էլ թողել են հայհոյանքախառը արտահայտություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, որտեղ էլ հրշեջների կողմից կրակը մարելուց հետո պարզվել է, որ այրվել է ցածր լարման վահանակը, մալուխներ և գույքը: Դեպքի վայրում աշխաատել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասել էին, որ մինչ հրդեհը, 1-ին հարկում տեղակայված էլեկտրիկների սենյակից գողացեկ են հաշվիչների բոլոր բանալիները, պատերին էլ թողել են հայհոյանքախառը արտահայությունններ, ինչից հետո էլ հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշության հետևանք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր