69391 դիտում
14:29 11-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ աղջիկը հեռախոսով տղամարդուն ասել է, որ «Mercedes»-ի բանալիները թողնի մեքենայի վրա և մոտենա, անակնկալը վերցնի․ պարզվել է՝ ո՛չ անակնկալը կա, տղամարդը վերադառնալով նկատել է որ ավտոմեքենան գողացել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանագահարել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին և հայտնել, որ Նար-Դոս փողոցի 66 հասցեի մոտից ամուսինը՝ Հրաչ Բ․-ն զանգահարել է իրեն և հայտնել, որ իրենց «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են: Նշված հասցե մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 42-ամյա Հրաչ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ի սահմաններում իր ծանոթը՝ Լիզա Մ․-ն, իր ծննդյան տոնի առթիվ անակնկալ անելու համար իրեն կանչել է Նար-Դոս փողոցի 66 հասցե, որտեղ խնդրել է ավտոմեքենայի բանալիները թողնի ավտոմեքենայի վրա և առաջանա նվերը ստանալու, առաջանալով նկատել, որ նվեր չկա և վերադառնալով նկատել է, որ ավտոմեքենան գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լիզան հանդիսանում է Երևանի բնակիչ 18-ամյա Լիզա Մ․-ն, իսկ ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանների կողմից Ծատուրյան փողոցի 34/2 հասցեի մոտից նշված ավտոմեքենան հայտնաբերվել է:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
11657 դիտում
12:40 11-05-2014
Ինչպես բացել մեքենայի դուռը, երբ մեքենայի բանալիները սրահում են մնացել. տեսանյութ