211652_close_icon
views-count3348 դիտում article-date 11:52 31-01-2020

Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով եւ հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր