2908 դիտում
15:07 31-01-2020
ՀՔԱՎ։ 2020 թ․-ի հունվարին զինված ուժերում միջադեպերի ընթացքում մահացության դեպքերի եւ վիրավորումների վերաբերյալ․ հայտարարություն
2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում արդեն գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակված, 1-ը առողջական խնդիրների եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք:
Ընդ որում` մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում դեպքերի կապակցությամբ եւ վերստին արձանագրում, որ զինված ուժերում զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող կարեւոր գործողություններին զուգահեռ, անհրաժեշտ է ապահովել արդյունավետ վերահսկողություն զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, սպաների, շարքային ու պայմանագրային զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելու ուղղությամբ: Վերստին կարեւորում ենք վերոնշյալ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ արձանագրում է այդ խնդիրները, սակայն Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ։
Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Նմանատիպ նյութեր
7984 դիտում
19:21 06-07-2018
Տեղեկանք՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ
1597 դիտում
17:56 22-04-2021
2020 թ.-ին զինված ուժերում արձանագրվել է ոչ պատերազմական գործողությունների հետևանքով մահացության 100 դեպք. ՀՔԱՎ
3447 դիտում
12:29 16-04-2020
2020թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ եւ Արցախի զինված ուժերում մահացության դեպքերն ավելացել են. ՀՔԱՎ
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»