211652_close_icon
views-count7987 դիտում article-date 19:21 06-07-2018

Տեղեկանք՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մահացության դեպքերի մասին. ՀՔԱՎ

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում 24 զինծառայող է մահացել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 13-ով: Այդ թվում ՝ 11-ով նվազել է հրադարադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը: 2018-ի առաջին կիսամյակում արձանագրված 24 մահվան դեպքերից 16-ը ԱՀ/ԼՂ տարածքում է եղել, 8-ը ՀՀ-ի: 5-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 7-ը՝ դժբախտ պատահարների, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով: Նույն ժամանակահատվածի համար ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականը այլ տվյալներ է ներկայացրել՝ ծառայության հետ կապված 19 դեպք և ծառայության հետ չկապված 12 դեպք: 18 դեպքով քրեական գործ է հարուցվել: Ստացվում է, որ 7 դեպքի մասին տեղեկատվություն ընդհանրապես չի տարածվել: Մանրամասները՝ [url=https://drive.google.com/file/d/1AZ9v_HvcVKDkljMxqREir3-zZsNASRD2/view]տեղեկանքում[/url]։ [img]http://st0.shamshyan.com/editor/0646539001530890304823085.png[/img] [b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր