211652_close_icon
views-count2022 դիտում article-date 15:20 31-01-2020

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմամբ կրճատումներ չեն լինի

Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման արդյունքում այդ երկու կենտրոններում որևէ գործառույթի և բուժանձնակազմի կրճատում չի լինի: «[url=https://https://armenpress.am/arm/news/1003230.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 31-ին իր ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը պարզապես միավորվում է մեկ ուրիշ պետական բժշկական կազմակերպության հետ՝ այդ հիվանդության հետ պայքարի միջազգային առաջարկների շրջանակներում: ՁԻԱՀ-ը, երբ հայտնաբերվել է մոտ 40 տարի առաջ, անհրաժեշտություն է ունեցել առանձին հաստատության կողմից կառավարվելու, հսկվելու, բուժվելու, սակայն գիտության ձեռքբերումները և ընդհանրապես միջազգային մոտեցումներն այդ հիվանդության հարցում բերել են նրան, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է ինտեգրվի ընդհանուր առողջապահական համակարգի մեջ, և այդ միաձուլումը կատարվում է դրա շրջանակում: Որևէ ֆունկցիայի կրճատում այդ երկու կենտրոնների շրջանակներում չի լինելու, նաև չի լինելու բժշկական անձնակազմի կրճատում»,-վստահեցրեց Թորոսյանը: ՀՀ կառավարությունն հունվարի 30-ին նիստում ընդունվելու է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ միավորման մասին հարցը:

Նմանատիպ նյութեր