1728 դիտում
09:51 05-02-2020
Իրավական «փակուղի». ՍԴ թնջուկը գնալով ավելի է խճճվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի թնջուկը գնալով ավելի է խճճվում. իշխանությունները փորձում են հստակեցում մտցնել խնդրի հետ կապված, սակայն իրականում այդ ամենը հիշեցնում է հավերժական տեղապտույտ: «Փաստ» թերթի հետ զրույցում սահմանադրական իրավունքի մի շարք փորձագետներ տեսակետ են հայտնել, ըստ որի, որքան էլ իշխանությունները Սահմանադրության փոփոխության հարցում ունեն շտապողականություն, այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացը տրամաբանորեն կտևի մոտ մեկ տարի։
Ասել է թե, ինչքան էլ փորձեն «ազատագրել» ՍԴ-ն, դրա համար պետք է զգալի ժամանակահատված: Ներկայումս իշխանության ներսում քննարկվում է մի քանի սցենար, այդ թվում՝ սահմանադրական փոփոխություններն առանց հանրաքվեի, «ոտքի վրա» անցկացնելու տարբերակը, որը մասնագետները ինքնին գնահատում են հակասահմանադրական։
Ի դեպ, շատ փորձագետներ գտնում են, որ սպասվելիք ԱԺ արտահերթով, առաջարկելով չեղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացության համար ոչ միայն ՍԴ-ին, այլև նախագահին ուղարկելու նորմը, իշխանությունները, փաստորեն, կասկածի տակ են դնում նաև Արմեն Սարգսյանի լեգիտիմության ու վստահելիության հարցը:
Ի դեպ, կուլիսներում պտտվող լուրերի համաձայն, ինչքան էլ իշխանությունները խոսում են ՍԴ-ի խնդրի մոտակա հանգուցալուծման մասին, իրականում լուծման հստակ ոչ մի տարբերակ չունեն, այլ կերպ ասած՝ կանգնած են իրավական «փակուղու» առջև: Իսկ խնդիրն ավելի է բարդացել միջազգային կառույցների՝ իրար հետևող կոշտ արձագանքներից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
09:49 16-06-2022
Այսքան շուտ արձակուրդ չեն գնա. «կարգավորվելու» են ԳՇ շուրջ ստեղծված թնջուկը․ «Փաստ»
6000 դիտում
09:01 06-02-2020
Սահմանադրական դատարանի թնջուկը հանգուցալուծվեց. պլան դ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը