211652_close_icon
views-count4504 դիտում article-date 17:42 05-02-2020

Սուպեր նախարարությո՞ւն, թե՞ սուպեր խայտառակություն...

Ինչպես գիտեք, մեր նախաձեռնության անդամները դեռ նոյեմբերի 6-ին ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դ.Գալոյանի գիտական աշխատանքներում առկա արտագրությունների բազմաթիվ փաստերը (http://tiny.cc/k63ljz) ներկայացրել էին ԿԳՄՍ նախարարություն, որի հիման վրա վերջինս ստեղծել էր «հանձնաժողով» (անդրադարձը՝ http://tiny.cc/l13ljz)։ Նախարարության աշխատակիցները նշել են, որ եզրակացությունը հանձնաժողովի կողմից ներկայացվել է նախարարություն դեռևս դեկտեմբերի 30-ին, բայց մեզ այն տրամադրելու համար անհրաժեշտ կից գրությունը մինչ օրս ստորագրված չէ նախարարի կողմից։ Ժամանա՞կ չունի, թե՞ գուցե լուրջ պատճառ կա ընկեր-ծանոթ-բարեկամ սկզբունքով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը չհաստատելու համար: Եվ ժամանակ սպանելու համար նախարարը, կարծես թե, հրահանգել է աշխատակիցներին օրը մի լեգենդ հորինել խնդրով հետաքրքրվողների համար (օրինակ, եզրակացությունը եղել է տառասխալներով, ուստի հետ է ուղարկվել հանձնաժողով՝ ուղղելու նպատակով): Քանի որ աշխատակիցներն արդեն իսկ պատմել են բոլոր լեգենդները և սպառել իրենց, որոշել են միշտ նույն պատմությամբ հանդես գալ. այն մարդիկ, ովքեր կարող են այդ թեմայով տեղեկություն տալ, ցանկացած օր և ցանկացած ժամի խորհրդակցության են: Իսկապե՞ս... Իսկ ի՞նչ են խորհրդակցում մեկ ամիս... Ի՞նչ գույն ներկել նախարարության պատերը վերանորոգումից հետո կամ աբսուրդի հասնող ի՞նչ նոր արդարացումներով հանդես գալ: Հարգելինե՛րս, ամենամեծ խայտառակությունը («որոշ համընկնումներ են, որոնք բովանդակության վրա չեն ազդում») Դուք մեզ արդեն ասել եք. Իզուր ժամանակ մի՛ կորցրեք խորհրդակցությունների վրա: Խնդիրն այն է, որ նախարարությունում շատ լավ գիտակցում են, որ եթե հրապարակվի Դ. Գալոյանի սեփական գիտական ղեկավարի և բարեկամների կազմով ստեղծված ծիծաղելի հանձնաժողովի եզրակացությունը, որում նրանք ենթադրաբար փորձել են նենգափոխել բազմաթիվ տառացի «copy paste»-ները՝ դրանք անվանելով «որոշ համընկնումներ» կամ «տեխնիկական խնդիրներ», ապա թե՛ ընտրված կոռուպցիոն կազմի և թե՛ կեղծ եզրակացության պատասխանատվությունը վարչապետի և հանրության առջև հավիտյան կրելու է անձամբ նախարարը, որովհետև արտագրության փաստերը տեսնում են բոլորը, իսկ կեղծիքի փորձը անառարկելի է: Միակ հարցը, որ դեռ մնում է, հետևյալն է. այս խայտառակ կազմով հանձնաժողովը նախարարի իմացությա՞մբ է կազմվել, թե՞ Դ.Գալոյանի ընկեր (ինչպես ինքն է ասում) փոխնախարար Գրիշա Թամրազյանի ճարպիկ ինքնագործունեության արդյունքն է: [b]«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնություն [/b]

Նմանատիպ նյութեր