211652_close_icon
views-count2503 դիտում article-date 20:32 05-02-2020

Հայաստանում որևէ կասկածելի դեպքով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել. Արսեն Թորոսյան

Հայաստանի Հանրապետությունում որևէ կասկածելի դեպքով ստուգման արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմով թարմ տվյալներ ենք ներկայացնում մեր երկրում արձանագրված կասկածելի դեպքերի և դրանց արդյունքների վերաբերյալ: Բարեբախտաբար, մինչ օրս եղած բոլոր կասկածելի դեպքերով կորոնավիրուսի վարակ չի արձանագրվել, այդ թվում նաև լաբորատոր թեստավորման միջոցով»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ շարունակվում է հսկողությունը սահմանային անցակետերում:

Նմանատիպ նյութեր