211652_close_icon
views-count1153 դիտում article-date 13:45 06-02-2020

2019 թվականին Հայաստանում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք

2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602 տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազով թունավորման 208 դեպք՝ 445 տուժածով, որից 80-ը Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով: Թվերը վկայում են, որ 2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ: [img]https://st0.shamshyan.com/editor/0028368001580981459727139.jpg[/img] Վերլուծելով 2019 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով: Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` -գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի և օդափոխել տարածքը, -եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն, -ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում, -բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է, -գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում, -խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս` անպայման համոզվել արդյոք օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ, -գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը -եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում՝ անպայման դիմել բժշկի։

Նմանատիպ նյութեր