211652_close_icon
views-count57120 դիտում article-date 16:03 06-02-2020

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում հայտնաբերել են Վանաձորում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարող 21-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այնուհետև իրականացնելով բացատրական աշխատանքներ, բացահայտել են Վանաձորում Բուլղարական 2-րդ ավանի բնակիչ՝ 51-ամյա Շահեն Գրիգորյանի սպանության դեպքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացատրական աշխատանքների արդյունքում դեպքից ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչություն է ներկայացել նույն ավանի բնակիչ՝ 21-ամյա Է. Վ-ն, ով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146684/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բուլղարական 2-րդ տնակային ավանի 157 տնակում տղամարդու դի կա։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել էին 51-ամյա Շահեն Գրիգորյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքի և մարմնի տարբեր մասերում կային հարվածի բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր