211652_close_icon
views-count43463 դիտում article-date 19:08 06-02-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. Opel-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի խաչմերուկում, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Ա.-ի վարած Opel մակնիշի 36 CA 169 համարանիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գ.-ի վարած Volkswagen մակնիշի 17 TG 177 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տիգրան Գ.-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 61-ամյա Համբարձում Խ.-ն մարմնական վնասվածքներռվ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր