211652_close_icon
views-count15583 դիտում article-date 23:25 06-02-2020

ՀՀ իշխանությունները թոզ են փչում. Ժնևում քննարկվել է Լաչինի հարավում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայր կառուցելու և այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը. Վիտալի Բալասանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Հայկական կողմը Ադրբեջանի հետ բուն բանակցություններ է վարում, ՀՀ քաղաքական իշխանությունը թոզ է փչում հանրության աչքերին: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/06/vitali-balasanyan/3204256]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների երկօրյա հանդիպմանը: «Պլանը հետևյալն է՝ համատեղ բնակավայրի կառուցում, Մինսկի խմբի առաջարկությամբ այնտեղ կհայտնվեն ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը: Միգուցե, կլինեն այդպիսի բնակիչներ, որոնք համաձայնություն կտան ապրել այդ բնակավայրում»,- նշեց Վիտալի Բալասանյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանություններին, ինչպես նաև համայն հայությանը Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Արցախի հարցի շուրջ իր բուն տեսլականը և այն, թե ինչ փաստաթուղթ է դրված քննարկման սեղանին: [b]- Պարո՛ն Բալասանյան ինչպես գիտենք մասնակցելու եք և խորհրդարանական և նախագահական ընտրություններին, «Արդարություն» կուսակցությունը որոշել է Ձեր թեկնածությունն առաջադրել: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում մարտի 31–ին՝ հաշվի առնելով այն, որ քարոզարշավը, ըստ էության, շատ ավելի վաղ է մեկնարկել, քան նախատեսված է:[/b] - «Արդարություն» կուսակցությունը համարյա երկուսից ավել տարեկան է: Երբ ես դեռ պատգամավոր էի, բազմիցս առաջարկություններ եմ արել հանրապետության նախագահին, որ կուսակցությունների մասին պետք է օրենք ընդունեինք, ցավոք սրտի, այսօր շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, որովհետև այսօր 1.5 ամսական նոր կուսակցությունների ձևավորմամբ և մասնակցությամբ չենք կարողանա ընտրությունների նախաշեմին քաղաքական դաշտը չենք կարողանա կայացնել: Պետք էր ցենզ ունենային, որ նորաստեղծ կուսակցությունը 5 տարի գործունեություն ծավալեր, որպեսզի ընտրողները, քաղաքացիները տեղյակ լինեին կուսակցության գործունեության, ծրագրերի մասին: Հիմա փաստ է՝ ունենք այն, ինչ ունենք: 2019 թ. «Արդարություն» կուսակցությունը մասնակցության առաջարկություն էր ներկայացրել, մինչ այդ բազմիցս էինք հանդիպել, որոշեցի առաջարկությունը ընդունել, քանի որ կուսակցությունը տվել էր իր համաձայնությունը ներկայացնել այն ծրագրային դրույթները, որոնք ես ներկայացրել էի տարբեր ժամանակահատվածում ընտրություններին մասնակցելիս: Այս պահին բազմաթիվ աշխատանքներ ենք արել, մոտ ժամանակահատվածում նախընտրական շտաբները կսկսեն իրենց գործունեությունը ծավալել: Մենք շտապողականություն չենք դրսևորել, ինչպես մնացած թեկնածուները, մեկ տարուց ավելի է տեսնում ենք այդ շտապողականությունը, ինչը շատ վտանգավոր է: Մի շարք հանդիպումներ ենք ունեցել բնակչության փոքր կոլեկտիվների հետ՝ իրենց հրավերով: Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգության վերաբերող հարցերը, բնակչությունը մտահոգություն ունի: Ճիշտ է, որ կարևորում է, որովհետև անվտանգության մարտահրավերներ կան, չի բացառվում, որ Ապրիլյան պատերազմը կրկնվի: - [b]Պարոն Բալասանյան, հավասար մրցակցության առումով մտահոգություններ չունե՞ք, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀ իշխանությունները ունեն իրենց ֆավորիտ թեկնածուն: Արայիկ Հարությունը ընդունելության էր արժանացել թե՛ խորհրդարանի, թե՛ վարչապետի կողմից: Վարչապետը հանդիպել էր նաև մի շարք այլ թեկնածունների հետ: Ձեր լարված հարաբերություները Նիկոլ Փաշինյանի հետ որքանո՞վ կարող են ազդել ընտրությունների ընթացքի, ելքի վրա: [/b] - Նախ ասեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քաղաքական սխալ է գործել անմիջական միջամտություն է Արցախի Հանրապետության ներքին կյանքին, ներքին գործերին, ներքաղաքական իրավիճակին: Երբ Նիկոլ Փաշինյանի հրավերով, թե կանչով նախագահական նստավայրում այդ հանդիպումը տեղի ունեցավ, շատ սխալ էր, ընդհուպ եթե ինձ հրավիրեին, ես չէի մասնակցի: Կարող եմ ասել, որ ինձ չեն հրավիրել, բայց կրկնեմ՝ ընդհուպ, եթե հրավիրեին, ես չէի մասնակցի: Այս ամենը տանում է նրան, որ ՀՀ իշխանությունն ունենա իր սիրելի թեկնածուն, որպեսզի Արցախի Հանրապետության իշխանությունը լինի ՀՀ իշխանության կցորդը: Միանշանակ կարող եմ պնդել, ասել որ կասկածները փարատվել են, ինչի մասին խոսում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը, ԱՀ նախագահի հետ հանդիպումը, այնուհետև ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, ոստիկանապետի հետ հանդիպումները, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կա, թե ինչ թեմաներ են քննարկվել: Ես որևէ մեկի հետ լարված անձնական հարաբերություն չունեմ, չկա և թույլ չեմ տա, նրանք ովքեր փորձում են այդ լարվածությունը ստեղծել իրենց անձնական և պաշտոնական հարցն է: Ես վստահաբար ասում եմ ՝ Արցախում որևէ մեկի դրածոն չպետք է ընտրվի: ՀՀ-ն ամեն ինչ պետք անի, որ Արցախի Հանրապետության ընտրական զարգացումներին չմասնակցի, քանի որ դա շատ վտանգավոր է ՝ մանավանդ տեսնում ենք, թե Արցախյան հարցն ինչպիսի սրացումների, փակուղի է տարվել: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/02/06/vitali-balasanyan/3204256]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր